Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Թամար Կապրելյանի հեղինակած երգը`«Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ

Թամար Կապրելյանի հեղինակած երգը`«Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ
17.06.2015 | 14:32

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: «The otherside» («Մյուս կողմը») խորագիրը կրող երգի պրեմիերան կկայանա հունիսի 23–ին: Կկատարեն «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաև «Եվրատեսիլ» մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երաժշտությունը մեզ այնքան ամուր կապեց, որ համագործակցությունը շարունակվում է նաև մրցույթից հետո. չէ՞ որ երաժշտությունը մեծ և ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները և փակում առկա ճեղքերը: Հուզմունքս այնքան մեծ է, որ կարծում եմ՝ կբավականացնի բոլորիս: Անհամբերությամբ կսպասեմ հանդիսատեսի արձագանքին և կարծիքին: Հույս ունեմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»,- նշել է Թամար Կապրելյանը:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ